Organic Cosmetic

Blog

Բնական կոսմետիկ միջոցներ2

Բնական կոսմետիկ միջոցներ

Բնական և օրգանական խնամքի թրենդը օր օրի աճում է:

 

Սակայն եկեք հասկանանք ի՞նչ են նշանակում

 

  • բնական,
  • բիո,
  • էկո,
  • օրգանական,
  • էթիկ,
  • Cruelty-Free
  • Vegan տերմինները,

 

և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:

🌿Բնական կոսմետիկան շատ լայն հասկացություն է:

Միջոցը կարող է պարունակել ընդամենը 1% խնկունու(розмарин) էքստրակտ և այդ 1%-ը արդեն  բավարար է, որպեսզի այն համարվի բնական:  Իսկ որ բաղադրության 70%-ը կազմում են միներալային յուղը (նույն ինքը՝ парафин-ը կամ սիլիկոնները, դրա մասին տուփի վրա հատուկ գրառում դժվար թե լինի🤔:

 

Եթե բնական կոչվող միջոցի վրա չկա միջազգային սերտիֆիկատ, օրինակ COSMOS Natural, այդ միջոցը կարող է պարունակել ցանկացած վնասակար և տոքսիկ բաղադրիչ, կարող է թեստավորվել կենդանիների վրա և ունենալ չվերամշակցող պլաստիկից փաթեթավորում: Սակայն դա չի նշանակում, որ բնական խնամքի սեգմենտում չկան բարեխիղճ արտադրողներ, կան և շաա՜տ:

Ուղղակի սերտիֆիկատի բացակայությունը ապահովում է մատչելի գին, քանի որ յուրաքանչյուր միջոցը սերտիֆիկացնելը բավական թանկ հաճույք է:

 

🌿Օրգանական կոսմետիկան դա արդեն լրիվ այլ բան է: Եթե չկա համապատասխան  սերտիֆիկատ, ապա պրոդուկտը չի կարող կոչվել օրգանական, նման սերտիֆիկատներից են Natrue, BDIH, COSMOS Organic, Ecocert, Cosmebio և այլն:

Օրգանական համարվող պրոդուկտներում բաղադրիչների մեծ մասը ստացվում է բուսական հումքից, որը աճեցվել է օրգանական հողագործության շրջանակներում (և՛ հումքը, և՛ հողը, որի վրա այն աճում է նույնպես պետք է լինեն սերտիֆիկացված):

 

Բացակայում են  այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են միներալային յուղը(парафин), ԳՄՕ-ն, չեն փորձարկվում կենդանիների վրա: Կենդանական ծագման նյութեր, որպես կանոն թույլատրելի են,հետևաբար օրգանական կոսմետիկան կարող է չլինել vegan friendly:

 

🌿Էթիկ կոսմետիկա:

Որպեսզի այն կոչվի էթիկ, այն պետք է բավարարի հետևյալ պայմաններին.

  • պետք է բացառվի կենդանիների վրա փորձարկումները,
  • պետք է չօգտգործվեն կենդանական ծագման տարրեր,
  • պետք է բացառվեն մարդկանց և շրջակա միջավայրի համար վնասակար և տոքսիկ բաղադրիչների օգտագործումը:

 

Բացի այդ  մեծ ուշադրություն է դարձվում բիոքայքայվող փաթեթավորմանը:  Հիմնականում էթիկ կոսմետիկան կրում է Cruelty Free նշումը և խորհրդանշական սպիտակ ճագարի պատկերը:

 

🌿Cruelty Free պիտակը վկայում  է այն մասին, որ պրոդուկտը արտադրության որևէ փուլում և անգամ շուկա դուրս գալուց հետո կենդանիների վրա չի փորձարկվում:

 

🌿Vegan նշանակում է, որ չի օգտագործվում կենդանական ծագման որևէ տարր:

 

Նշենք, որ օրգանական կամ բնական կոսմետիկան պարտադիր չէ լինի էթիկ, և հակառակը:

 

Ընդգծված տարբերություն բիո, էկո և օրգանական կոսմետիկայի մեջ չկա, դրանց սահմանումները շատ հարաբերական են: Իսկ  Cruelty Free պիտակը կրող և էթիկ  կոսմետիկան գրեթե նույնն է:

 

 

 

 

Տեղադրել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով