Organic Cosmetic

Blog

Մաշկի խնամքը ձմռանը2

Մաշկի խնամքը ձմռան ամսիներին

Ի՞նչ քսուքներ օգտագործել ձմռանը՝ խոնավեցնող թե սնուցող: Ինչպե՞ս խնամել մաշկը ձմռանը, որպեսզի ցուրտ եղանակին չվնասենք այն:

Նախ հասկանանք այս երկու միջոցների տարբերությունը:

Խոնավեցնող կրեմները պարունակում են հիալուրոնաթթու և այլ օգնող բաղադրիչներ, որոնք պահպանում են մաշկի խոնավությունը: Դրանք կարող են ունենալ թեթև կրեմային, ֆլյուիդային կամ գելային բանաձև:

Սնուցող քսուքները հիմնականում պարունակում են բնական ճարպեր և յուղեր, որոնք սնուցում և վերականգնում են մաշկը, ինչպես նաև նպաստում են մաշկի բնական պաշտպանիչ շերտի պահպանմանը:
Դրանք ունենում են հիմնականում խիտ կրեմային բանաձև:

Եթե ամռանը մաշկի խնամքը բավականին հեշտ է, այսինքն պետք է խոնավեցնել մաշկը՝ չմոռանալով արևապաշտպան միջոցի մասին, ապա ձմռանը իրավիճակը փոխվում է:

Մի կողմից մաշկը սկսում չորանալ և թեփոտվել, և շատերը իրենց խոնավեցնող կրեմը փոխարինում են սնուցողով, իսկ մյուս կողմից ցրտի պատճառով մաշկը ավելի շատ է խոնավեցման կարիք զգում:

Այսպիսով, ո՞րն է ճիշտ՝ խոնավեցնող, թե սնուցող:
Պատասխանը ակնհայտ է՝ երկուսն էլ:

Մաշկը խոնավեցնել անհրաժեշտ է ողջ տարին: Սակայն ձմռանը այն նաև պետք է պաշտպանել ցրտից և սնուցել:

Պետք է պահպանել մի շատ կարևոր պայման:

Չքսել ձմռանը խոնավեցնող կրեմ անմիջապես դուրս գալուց առաջ, քանի որ կրեմում առկա է մեծ քանակությամբ ջրի մոլեկուլներ, որոնք ցրտից բյուրեղացվում են և կարող են մաշկի միկրովնասվածքների պատճառ դառնալ:

Դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել խոնավեցնող քսուքից, ուղղակի քսեք այն դուրս գալուց առնվազն 30ր առաջ, իսկ դուրս գալուց անմիջապես առաջ կարելի քսել վիտամին Ա-ով, Ե-ով հարուստ պաշտպանիչ կրեմներ: Եվ կրկին չմոռանաք արևապաշտպան քսուքի մասին:

Իսկ երեկոյան խնամքի ընթացքում, կարող եք օգտագործել փոքր-ինչ ավելի խիտ և սնուցող կրեմ, իսկ եթե ձեր մաշկը յուղոտ է, և սնուցող կրեմները ձեր մաշկի համար ծանր են, ապա օգտագործեք լավ խոնավեցնող գիշերային կրեմ կամ ինտենսիվ խոնավեցնող դիմակ:

Տեղադրել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով