Ֆօլ-Ֆարմ ընկերությունը հիմնադրվել է 2003թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվում էր դեղատնային գործունեությամբ, սակայն 2011թ-ից վերապրոֆիլավորվեց՝ դառնալով մի քանի ընկերությունների ներկայացուցիչը ՀՀ-ում: 2011թ Ֆօլ-Ֆարմը դարձավ անգլիական Մուլտիբրենդս ընկերության բացառիկ ներկայացուցիչը,  2015թ պայմանագիր կնքեց ֆրանսիական Լա Ֆոսեն դը Կոսմետիկ ընկերության հետ՝ դառնալով Le Petit Olivier և Lovea ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը ՀՀ-ում, 2019 թ-ից սկսեց համագործակցել ռուսական Ստոկիստ ընկերության հետ՝ պաշտոնապես ներկայացնելով ընկերության ապրանքանիշերը:

Մեր ընկերության սկզբունքն(նպատակն) է մեր փոքրիկ ներդրումն ունենալով բարձրացնել մեր հասարակության կյանքի որակն ու կենսամակարդակը՝ մատուցելով միայն որակյալ ապրանքներ հասանելի գներով:

2017թ Ֆօլ-Ֆարմը Երևան մոլ առևտրի կենտրոնում բացեց աշխարհում առաջին Le Petit Olivier վաճառակետը, իսկ 2020թ-ին՝ Մեգա մոլում:

Մենք համագործակցում ենք նաև մի շարք առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ, ՊԱՐՄԱ, ՆՈՐ ԶՈՎՔ, ՉԻՆԱՐ, ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՏԻՎԱ, ՕՔԵՅ, ՄՈՆԱ ԼԻԶԱ սուպերմարկետները, ԷՐՄՄԻԵԼ տնտեսական խանութների ցանցը, ԳԵԴԵՈՆ ՌԻԽԽՏԵՐ, ՆՈՎԱ ՖԱՐՄ դեղատնային ցանցերը և այլ դեղատներ, խանութներ ու սուպերմարկետներ:

մեր թիմը

Mika Boosters
Product Manager
Huanita Concha
Service Manager
Pier Goodman
Chief Manager
Ellen Johnson
Office Head
Mika Boosters
Product Manager