Organic Cosmetic

Blog

Շամպուն մազաթափության դեմ2

Շամպուն մազաթափության դեմ՝ մի՞ֆ թե իրականություն։

Եկե՛ք մեկըդմիշտ հերքենք այն հայտնի առասպելը, որ շամպունը կարող է վերացնել մազաթափությունը:

Շատերս ընդհարվելով այս խնդրի հետ շտապում ենք գնել մազաթափության դեմ շամպուն, որոնցից շուկայում բազմազան տեսականի կա, սակայն դրանցից և ոչ մեկը արդյունավետ չէ:

Նախ և առաջ եկեք հասկանանք, ի՞նչ է շամպունը:
Այն կոսմետիկ միջոց է, որը նախատեսված է մազերը և գլխամաշկը փոշուց, աղտոտվածությունից և սեբումից(ճարպ) մաքրելու համար:

Շամպունը ”աշխատում” է բացառապես գլխամաշկի վրա և էպիդերմիսի թաղանթից ներթափանցելու հնարավորություն չունի, հետևաբար այն չի հասնում մազի ֆոլլիկուլներին(արմատին) և ոչ մի կերպ չի կարող ազդեցություն ունենալ մազաթափության վրա:

Սակայն, այնուամենայնիվ, շամպունի ընտրությանը պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ:

Տրիխոլոգները խորհուրդ են տալիս ամենօրյա օգտագործման համար ընտրել նեյտրալ PH-ով տարբերակ՝ 5.5-6 գործակցով:

Բացի դրանից, խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ լվանալ պրոֆեսիոնալ խորը մաքրող շամպունով, որը գլխամաշկից վերացնում է փոշին, կուտակված հարդարման միջոցները, ծանր մետաղները:

Նշենք նաև, որ սուլֆատներով շամպուններ օգտագործելը ցանկալի չէ, քանի որ սուլֆատները չորացնում են գլխամաշկը,իսկ դա կարող է մազաթափության պատճառ հանդիսանալ:

Եվս մի կարևոր խորհուրդ.
Լվացեք մազերը այնպիսի հաճախականությամբ, որը համապատասխանում է ձեր մազերի տեսակին: Օրինակ, եթե մազերը յուղոտ են, առավոտյան լվացել եք, իսկ երեկոյան արդեն կորցրել են իրենց թարմությունը, ապա լվացեք մազերը ամեն օր, քանի որ սեբումը հատկություն ունի խցանել մաշկի ծակոտիները, որն էլ կարող է նպաստել մազաթափության առաջացմանը

Տեղադրել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով