🌷Սկրաբ,
🌷գոմմաժ,
🌷էքսֆոլիանտ,
🌷փիլինգ:
⠀
Ի՞նչ են դրանք և ինչո՞վ են միմյանցից տարբերվում:
⠀
🌷Դե բնականաբար մեզ բոլորիս ամենահայնի միջոցը դա սկրաբն է: Թե ի՞նչ է դա, գիտեն գրեթե բոլորը: Այն կրեմային կամ գելային տեքստուրայով միջոց է, որի մեջ առկա են ակտիվ շերտազատող մասնիկներ, որոնք կարող են լինել.
⠀
- բնական ծագման, օրինակ՝ պտուղների կորիզների կամ կեղևների քերուկ, շաքարավազ, աղ, ածուխ,
⠀
- սինթետիկ, օրինակ՝ պլաստմասե գնդիկներ:
⠀
Սկրաբը ներգործում է մաշկի վրա ֆիզիկապես, այն բավականին ակտիվ միջոց է, որը վերացնում է մաշկի մահացած բջիջների շերտը, կլանում ավելորդ ճարպը և խորապես մաքրում մաշկը: Բայց չպետք է մոռանանք, որ այն վնասում է մեր մաշկի բնական պաշտպանիչ շերտը, ուստի այն շատ չոր և զգայուն մաշկի համար չէ:
⠀
Սկրաբները նախատեսված են մաշկի նորմալ, յուղոտ և կոմբինացված տիպերի համար, խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1-2 անգամ, այդ ինտերվալը բավարար է, որ մաշկը ինքնուրույն վերականգնի իր բնական պատպանիչ շերտը:
⠀
🌷Գոմմաժը կրկին շերտազատող մասնիկներ պարունակող միջոց է, սակայն այստեղ դրանք իդեալական հարթ մակերևույթ ունեն, չունեն սուր ծայրեր, շատ նուրբ են ազդում մաշկի վրա: Այս միջոցը հարմար է չոր և զգայուն մաշկի համար:
⠀
🌷Էքսֆոլիանտը թարգմանաբար նշանակում է շերտազատող: Այս միջոցը կարող ենք բնորոշել, որպես սկրաբի և խոնավեցնողի խառնուրդ: Այն բավականին նուրբ է սկրաբից, և բացի շերազատումից, նաև խնամում և վերականգնում է մաշկը: Այն վերացնում է մահացած բջիջների շերտը, պայքարում սև կետիկների դեմ, կլանում ավելորդ ճարպը: Հարմար է մաշկի բոլոր տիպերին, անգամ չոր և զգայուն:
⠀
Հանդիպում են ֆիզիկական և քիմիական էքսֆոլիանտներ:
⠀
🔸Ֆիզիկական էքսֆոլիանտը պարունակում շերտազատող մասնիկներ, ինչպես սկրաբի դեպքում էր, սակայն ազդում է ավելի նրբորեն: Այս միջոցը ակտվացնում է մաշկի արյան շրջանառությունը, վերացնում մահացած բջիջների շերտը, կլանում ծակոտիներում կուտակված փոշին և ավելորդ ճարպը, մաշկին տալիս հարթ և առողջ տեսք:
Կիրառել շաբաթական 1-2 անգամ:
⠀
🔸Քիմիական էքսֆոլիանտը պարունակում է թթուներ՝ AHA և BHA:
Այս միջոցը ունի հարթ և միատարր տեքստուրա, այստեղ չկան շերտազատող մասնիկներ: Թթուները քայքայում են մահացած բջիջները միացնող լիպիդային կապերը, և մաշկը հեշտությամբ ազատվում է դրանցից:
🌷Եվ վերջպես, փիլինգ:
Փիլինգ բառը թարգմանաբար նշանակում է կլպել, շերտազատել: Դա պրոցեդուրայի անվանում է և ոչ թե պրոդուկտի: Փիլինգ կարելի է անել ցանկացած վերը թվարկված միջոցի օգնությամբ, նաև կա ապարատային փիլինգ, որը կատարվում է սպա սրահներում և գեղեցկության կենտրոններում: