Դեյ Սպա խոնավ անձեռոցիկները ՝միցելյար ջրով, նախատեսված են դիմահարդարման հեռացման և դեմքի մաշկի ամենօրյա խնամքի համար։ Դրանք ներծծված են լոսյոնով, որի բաղադրության մեջ պարունակվող հատուկ բաղադրիչների շնորհիվ անձեռոցիկները հեշտությամբ հեռացնում են նույնիսկ ջրակայուն դիմահարդարումը, խոնավեցնում և թարմացնում են մաշկը: Ալկոհոլ չպարունակող անձեռոցիկներն օգնում են խնամել նուրբ և զգայուն մաշկը:
Մաքրող խոնավ անձեռոցիկներն ունեն փափուկ և հաճելի գործվածք, որը չի թողնում մազմզուկներ և չի պատռվում: Դրանք մեկ առ մեկ հանվում են հարմար չափի փաթեթից: Փականն ունի բարձրորակ կպչուն շերտ, որն ապահովում է պաշտպանություն չորացումից։
Կիրառման եղանակը՝
Բացեք պաշտպանիչ փականը, հանեք անձեռոցիկը, ամուր փակեք փականը։