Քսուքը նախատեսված է մանկական նուրբ մաշկի ամենօրյա խնամքի համար։ Խոնավեցնում, սնուցում և պաշտպանում է շրջակա միջավայրի անբարենպաստ ազդեցություններից։ Կրեմն ունի թեթև հյուսվածք և արագ ներծծվում է։ Կրեմի բաղադրությունը ներառում է բնական բաղադրիչներից վիտամինա-բուսական համալիր։
Երիցուկի մզվածքն ունի հակաբորբոքային, բուժիչ և հակաալերգիկ ազդեցություն։ Կալենդուլայի մզվածքն ունի հակաբորբոքային և հակամանրէային հատկություն։ Ալոեի էքստրակտն ունի մանրէասպան ազդեցություն, խթանում է բջիջների վերածնումը, թեթևացնում է բորբոքումն ու գրգռվածությունը: Վիտամին Ե-ն ակտիվացնում է բույսերի էքստրակտների ազդեցությունը և լրացուցիչ սնուցում է մաշկը։ Հաստատված է մաշկաբաններիի կողմից, հարմար է զգայուն մաշկի համար:
Կիրառման եղանակը.
Քսեք մաքուր և չոր մաշկին՝ թեթև մերսման շարժումներով։