Delicare կրեմ-կարագը հեշտությամբ ներծծվում է՝ թողնելով խոնավության և փափկության զգացում առանց կպչունության և յուղոտ փայլի: Ազնվամորու էքստրակտը սնուցող և տոնուսավորող ազդեցություն ունի մաշկի վրա՝ շնորհիվ վիտամինների, հանքանյութերի և օրգանական թթուների բարձր պարունակության: Մելիսայի մզվածքն ունի հանգստացնող հատկություն, օգնում է պահպանել մաշկի երիտասարդությունն ու առաձգականությունը:
Արժեքավոր շի յուղի, մակադամիայի և բաբասուի յուղերը ինտենսիվ խոնավեցնում են մաշկը, օգնում են կանխել շերտավորումը և բարելավել մաշկի առաձգականությունը: Կանխարգելում է մաշկի ջրազրկումը` դարձնելով այն փափուկ և մետաքսանման:
Կիրառման եղանակը՝
Թեթև մերսող շարժումներով քսեք մաքուր, չոր մաշկին, թողեք ներծծվի։